20:11  ,  12 օգոստոսի, 2019

Կլոպը՝ Եվրոպայի Սուպերգավաթի մասին․ «Չելսին» շատ է փոխվել

Չեմպիոնների լիգայի գավաթակիր անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Եվրոպայի լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» հետ Եվրոպայի Սուպերգավաթի առաջիկա հանդիպման մասին։

«Այո, սա նույնպես եզրափակիչ է, բայց հսկայական տարբերություն կա Չեմպիոնների լիգայի եզրափակիչի եւ այս հանդիպման միջեւ։ Սա նոր մրցաշրջան է, նոր մրցակից է։

Կարծում եմ՝ «Չելսին» շատ է փոխվել անցած մրցաշրջանի համար։ Թիմը գլխավորել է նոր մարզիչ, հեռացել է Սարին, չկա Էդեն Ազարը»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Ազարը տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», Մաուրիցիո Սարին գլխավորել է Թուրինի «Յուվենտուսը»։ «Չելսին» այժմ գլխավորում է անգլիացի Ֆրենկ Լեմպարդը։

«Լիվերպուլ» - «Չելսի» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին Ստամբուլում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում