21:44  ,  12 օգոստոսի, 2019

«Աթլետիկը» 9 տարվա պայմանագիր է կնքել ֆուտբոլիստի հետ․ ռեկորդ է

Բիլբաոյի «Աթլետիկը» 9 տարվա պայմանագիր է կնքել 25-ամյա իսպանացի հարձակվող Ինյակի Ուիլյամսի հետ։

Սա ռեկորդ է Եվրոպայի առաջատար հինգ առաջնությունների համար։

Նրա տրանսֆերային գինը սահմանվել է 135 միլիոն եվրո։

Ինյակի Ուիլյամսի նախորդ պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված էր մինչեւ 2025 թվականը։ Ֆուտբոլիստն այն կքնելէր 2014 թվականին։

Այս ամռանը Ինյակի Ուիլյամսի ծառայություններով հետաքրքրվում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը «Աթլետիկի» հետ մասնակցել է 41 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում