19:09  ,  12 օգոստոսի, 2019

Եվրոպայի լիգա․ «Արարատ-Արմենիայի» ֆան ակումբի անվճար ուղեւորությունը Թբիլիսի

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» օգոստոսի 14-ին Թբիլիսիում կանցկացնի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումը «Սաբուրթալոյի» դեմ։

«Արարատ-Արմենիան» ֆան ակումբի ներկայացուցիչների (շուրջ 100) եւ ԶԼՄ ներկայացուցիչների համար օգոստոսի 14-ին կկազմակերպի անվճար ուղեւորություն Թբիլիսի, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 14-ին Թբիլիսիում հայ ֆուտբոլասերներին կտրամադրի նաեւ խաղի անվճար տոմսեր։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Արարատ-Արմենիայի» ֆան-ակումբի ներկայացուցիչների միջոցով՝ FC Ararat-Armenia Fan Club-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջին գրելով կամ +374 98 774 875 հեռախոսահամարով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս