16:50  ,  12 օգոստոսի, 2019

Օզիլն ու Կոլաշինացը սպառնալիքներ են ստանում հանցավոր խմբավորումների դիմակայության պատճառով

Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստներ Մեսութ Օզիլն ու Սեադ Կոլաշինացը խնդիրներ ունեն հանցավոր խմբավորումներից մեկի հետ:

The Times-ի հաղորդմամբ՝ Օզիլն ու Կոլաշինացը գտնվում են իրավապահների 24-ժամյա հսկողության տակ, քանի որ ֆուտբոլիստները շարունակում են սպառնալիքներ ստանալ: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Օզիլն ու Կոլաշինացը զինված հարձակման էին ենթարկվել Լոնդոնում։ Ֆուտբոլիստներն անվտանգության նկատառումներից ելնելով բաց են թողել Պրեմյեր լիգայի առաջին տուրի՝ «Նյուքասլի» հետ տեղի ունեցած հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում