15:14  ,  12 օգոստոսի, 2019

Նրա գործը խոսելն է. Լեմպարդը պատասխանել է Մոուրինյոյին

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը պատասխանել է պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, որը քննադատության էր ենթարկել Լեմպարդին Պրեմյեր լիգայի առաջին տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում սխալ մեկնարկային կազմ ընտրելու համար:

«Մաունտի խաղը Մոուրինյոյի դուրը չի եկե՞լ: Իրո՞ք: Լուրջ եք ասու՞մ: Ես չէի կարող խաղադաշտ դուրս բերել վնասվածք ունեցող խաղացողի միայն այն պատճառով, որ նա փորձառու է: Մենք լավ հանդիպում անցկացրեցինք, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» 5 հարվածից 4-ը գոլի վերածեց:

Մոուրինյոյի գործը խոսելն է: Ես ուշադրություն չեմ դարձնում այլ մարդկանց խոսքերին, կլինեն նրանք մարզիչներ, փորձագետներ, թե այլոք»,- Goal.com-ի հաղորդմամբ՝ ասել է Լեմպարդը:

Մասոն Մաունտը «Չելսիի» ակադեմիայի սան է: 20-ամյա կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում:

Հիշեցնենք, որ «Չելսին» պարտություն էր կրել «Մանչեսթեր Յունայթեդից» 0:4 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում