13:10  ,  12 օգոստոսի, 2019

«Արագածը» և «Ուրարտուն» կմասնակցեն Եվրասիական լիգային

Եվրասիական տնտեսական միության երկրների վեց թիմեր հոկտեմբերից կպայքարեն բասկետբոլի Եվրասիական լիգայի հաղթողի կոչման համար, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:

Հայաստանից մրցաշարին կմասնակցի միանգամից 2 թիմ՝ «Արագածն» ու «Ուրարտուն»:

Մասնակցելու են հետևյալ ակումբները.

«Արսենալ» (Տուլա, Ռուսաստան)

ՄԲԱ (Մոսկվա, Ռուսաստան)

«Ուրարտու» (Երևան, Հայաստան)

«Արագած» (Երևան, Հայաստան)

«Բարսի» (Ատիրաու, Ղազախստան)

«Բորիսֆեն» (Մոգիլև, Բելառուս)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում