12:11  ,  12 օգոստոսի, 2019

Մոուրինյո. «Մանչեսթեր Յունայթեդը» չի դառնա Անգլիայի չեմպիոն

Բրիտանական Sky Sports հեռուստաընկերության ֆուտբոլային փորձագետ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության առաջին տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» հանդիպումից հետո իր կարծիքն է հայտնել նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի թիմի տարած հաղթանակի վերաբերյալ:

«Տպավորիչ հանդիպման ականատես եղանք: «Մանչեսթեր Յունայթեդը» չի դառնա Անգլիայի չեմպիոն, սակայն նրանց մոտ կարող է հաջող մրցաշրջան ստացվել:

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստը Մագուայրն էր: Նա շատ վստահ էր խաղում պաշտպանությունում»,- Sky Sports-ի հաղորդմամբ՝ ասել է պորտուգալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» առավելության հասավ «Չելսիի» նկատմամբ 4:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում