11:47  ,  12 օգոստոսի, 2019

Մբապեն ակնարկել է, որ Նեյմարը հեռանում է ՊՍԺ-ից

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր խաղընկեր, բրազիլացի հարձակվող Նեյմար Ժունիորի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Փորձում ենք ավելի լավ խաղ ցուցադրել, քան նախորդ մրցաշրջանում, սակայն պետք չէ ստել: Մենք պետք է հաշվի առնենք, որ առանց Նեյմարի ՊՍԺ-ն նույնը չի լինի: Այնուամենայնիվ, պետք է համակերպվենք այդ փաստի հետ և անենք ամեն ինչ՝ մեր երկրպագուներին ուրախացնելու համար»,- L'Equipe-ի հաղորդմամբ՝ ասել է 20-ամյա հարձակվողը:

Նեյմարի տեղափոխության շուրջ ՊՍԺ-ի հետ բանակցում են կատալոնական «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը»: Ինքը՝ Նեյմարը, ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»:

Բրազիլացի ֆուտբոլիստը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին՝ 222 միլիոն եվրոյի դիմաց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում