01:38  ,  12 օգոստոսի, 2019

Ռաֆայել Նադալը նվաճեց «Մասթերս» շարքի 35-րդ տիտղոսը

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը նվաճեց «Մասթերս» շարքի 35-րդ տիտղոսը։

Մոնրեալի մրցաշարի եզրափակիչում իսպանացի թենիսիստը մրցեց Ռուսաստանի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6։3, 6։0։ Պայքարը տեւեց 1 ժամ 10 րոպե։

33-ամյա Նադալն ու 23-ամյա Մեդվեդեւը հանդիպում էին առաջին անգամ։

Նադալը նվաճեց 83-րդ տիտղոսը կարիերայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English