09:43  ,  12 օգոստոսի, 2019

Սուլշեր․ Նույնիսկ երազել չի կարելի ավելի լավ արդյունքի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է 4։0 հաշվով հաղթանակը Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ Անգլիայի առաջնության առաջին տուրում։

«Նույնիսկ երազել չի կարելի ավելի լավ արդյունքի մասին։ Բայց մենք կշարունակենք կատարելագործել մեր խաղը եւ գտնել այն խաղաոճը, որը առավել հարմար կլինի մեզ։ Դեռ որոշակի ժամանակ է պետք դրա համար։

Թիմային ոգին ֆանտաստիկ էր։ Հաղթանակը սովորություն է։

Մագուայրին եւ Վան-Բիսակային արդեն լավ եմ ճանաչում։ Ես տեսնում եմ, որ տրանսֆերային գինը նրանց համար խնդիր չէ։ Ֆուտբոլը խելագարվել է, բայց այսպիսին է շուկան»,- Սուլշերի խոսքը մեջբերում է BBC-ն։

Երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» օգոստոսի 19-ին կհյուրընկալվի «Վուլվերհեմփթոնին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս