00:06  +04,  12 օգոստոսի, 2019

Մադրիդի «Ռեալը» պարտվեց Հռոմում

Մադրիդի «Ռեալը» Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընկերական հանդիպում անցկացրեց «Ռոմայի» հետ։

Դաշտի տերերը երկու անգամ հայտնվեցին հետապնդողի դերում, սակայն կարողացան խուսափել պարտությունից։ Արքայական թիմի բրազիլացի պաշտպան Մարսելոյի գոլին «Ռոման» պատասխանեց արգենտինացի կիսապաշտպան Դիեգո Պերոտիի գոլվ, իսկ բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյի գոլին՝ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյին գոլով՝ 2։2։

Ոչ ոքի արդյունքից հետո նշանակվեց հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշար, որն ավելի հաջող իրացրին դաշտի տերերը՝ 5։4։ Մադրիդյան թիմից միակ վրիպումը թույլ տվեց Մարսելոն՝ հարվածելով հորիզոնական դարպասաձողին։

Ընկերական հանդիպում

«Ռոմա» - «Ռեալ»՝ 2։2 (11մ՝ 5:4), (տեսանյութ)

Դիեգո Պերոտի, 34, Էդին Ջեկո, 40 – Մարսելո, 16, Կազեմիրո, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ