22:01  ,  11 օգոստոսի, 2019

ԵԱ․ Հայաստանը նվաճեց 9 մեդալ

Թբիլիսիում ավարտված բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց 9 մեդալ՝ 1 ոսկե, 3 արծաթե, 5 բրոնզե։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է, որ սա աննախադեպ արդյունք է Հայաստանի համար Եվրոպայի առաջնություններում։

68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը նվաճեց հաղթողի կոչումը: Արծաթե մեդալ նվաճեցին 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանն ու 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը:

Բրոնզե մեդալակիր են դարձել 46 կգ քաշային Արման Միսկարյանը, 50 կգ քաշային Գոռ Խուդոյանը, 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 72 կգ քաշային Դավիթ Սիմոնյանն ու 80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում