21:20  ,  11 օգոստոսի, 2019

Եդիգարյանի, Միրանյանի եւ Սիմոնյանի գոլերը հաղթանակ բերեցին «Փյունիկին» (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրում փոխչեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվեց «Ուրարտուին»։ Երեւանյան դերբիում 3։0 հաշվով հաղթեց ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը։ 

«Փյունիկին» հաղթանակ բերեցին Արտակ Եդիգարյանի, Արթուր Միրանյանի եւ Արտյոմ Սիմոնյանի գոլերը վերջնամասում։

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպման պատճառով «Փյունիկն» առաջին տուրին չէր մասնակցել եւ ունի 1 միավոր։ «Ուրարտուն» 2 խաղում է վաստակել 1 միավոր։

Հայաստանի առաջնություն, երկրորդ տուր

«Ուրարտու» - «Փյունիկ»՝ 0։3

Արտակ Եդիգարյան, 78, Արթուր Միրանյան, 82, Արտյոմ Սիմոնյան, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում