18:51  ,  11 օգոստոսի, 2019

Լոնդոնի «Արսենալի» մեկնարկը հաղթական էր (տեսանյութ)

Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Նյուքասլին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Առաջին խաղակեսում գոլ չգրանցվեց։ Ընդմիջումից հետո իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի կազմում աչքի ընկավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որն օգտագործեց անգլիացի կիսապաշտպան Էյնսլի Մեյթլանդ-Նայլսի փոխանցումը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում էր։ 37-րդ րոպեն նա զգուշացվեց դեղին քարտով։ 84-րդ րոպեին հայ ֆուտբոլիստին փոխարինեց բրազիլացի կիսապաշտպան Գաբրիել Մարտինելին։                     

Եվրոպայի որակավորման երրորդ փուլում Երեւանի «Փյունիկի» մրցակից «Վուլվերհեմփթոնը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Լեսթեր Սիթիի» հետ։ Դարպասի գրավում չգրանցվեց՝ 0։0։

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Նյուքասլ» - «Արսենալ»՝ 0։1 (տեսանյութ)

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 58

«Լեսթեր» - «Վուլվերհեմփթոն»՝ 0։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում