20:16  ,  11 օգոստոսի, 2019

Մոուրինյո․ Տիտղոսին հավակնում են «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը», «Լիվերպուլը» եւ «Սիթիի» երկրորդ կազմը

Sky Sports-ի ֆուտբոլային փորձագետ Ժոզե Մոուրինյոն նշել է Անգլիայի առաջնության չեմպիոնության գլխավոր հավակնորդներին։

«Այս տարի տիտղոսին հավակնում է չորս թիմ․ «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը», «Լիվերպուլը» եւ «Սիթիի» երկրորդ կազմը։ «Մանչեսթեր Սիթիի» մեկնարկային կազմից դուրս մնացած ֆուտբոլիստներին ուսումնասիրելով՝ կարող եմ ասել, որ նրանց երկրորդ կազմը եւս կարող է պայքարել չեմպիոնության համար»,- ասել է Մոուրինյոն։

Հիշեցնենք, որ 2018թ․ դեկտեմբերի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվելուց հետո Մոուրինյոն չունի մարզչական աշխատանք, թեեւ բազմիցս նշել է, որ ցանկանում է վերսկսել կարիերան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում