00:40  ,  11 օգոստոսի, 2019

Լեւոն Արոնյանը հաղթեց նաեւ Սերգեյ Կարյակինին

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Grand Chess Tour (GCT) շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) երկրորդ տուրում սպիտակներով խաղաց ռուսաստանցի Սերգեյ Կարյանին հետ եւ հասավ հաղթանակի։ Պահանջվեց 56 քայլ։

Արոնյանը 4 միավորով (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր) միանձնյա առաջատարն է։

Առաջին տուրում Արոնյանը սեւերով հաղթել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին։

Երրորդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ։

Արագ շախմատի 9 տուրից հետո կանցկացվի կայծակնային խաղի 18 տուր։ Մրցաշարը կավարտվի օգոստոսի 15-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում