20:23  ,  10 օգոստոսի, 2019

Ղազախստանի առաջնություն․ Տիգրան Բարսեղյանի հեթ-տրիկը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կայսարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ղազախստանի առաջնության 22-րդ տուրի խաղում։

«Կայսարը» հյուրընկալվել է «Ատիրաուին» եւ հաղթել է 3։1 հաշվով։ Երեք գոլերից մեկը Բարսեղյանը խփել է 11 մետրանոցից։

«Կայսարը» 37 միավորով 5-րդն է։ Առաջատար «Տոբոլն» ունի 42 միավոր։

Ղազախստանի առաջնություն, 22-րդ տուր

«Ատիրաու» - «Կայսար»՝ 1։3

Իվան Անտիպով, 37 - Տիգրան Բարսեղյան, 31, 45+2, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում