19:10  ,  10 օգոստոսի, 2019

Գվարդիոլա․ Առաջին հանդիպման համար անհավանական արդյունք է

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է 5։0 հաշվով հաղթանակը «Վեստ Հեմի» նկատմամբ Անգլիայի առաջնության առաջին տուրի խաղում։

«Մրցաշրջանի բարդ մեկնարկ էր, արտագնա հանդիպում, որի սկիզբը 12։30-ին էր, շոգ։ Առաջին խաղակեսն անհաջող էր, հաճախ էինք գնդակ բաց թողնում։

Կարեւոր էր վաստակել 3 միավոր, գոլ բաց չթողնել։ 2։0 հաշվի ժամանակ մրցակիցն ուներ շանս։ Առաջին խաղի համար անհավանական արդյունք է։ Երկրորդ խաղակեսը շատ ավելի լավն էր, հանգիստ։ Բայց մենք ունենք կատարելագործվելու տեղ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալի Լոնդոնի «Տոտենհեմին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում