16:20  ,  10 օգոստոսի, 2019

Հայտնի է «Լիվերպուլի» դարպասապահի ապաքինման ժամկետը

Անգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը Պրեմյեր լիգայի առաջին տուրի՝ «Նորվիչի» հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով ստիպված կլինի խաղադաշտից բացակայել 4-6 շաբաթով, հայտնում է Daily Mail-ը:

26-ամյա բրազիլացի դարպասապահը ստացել է աջ սրունքի մկանային վնասվածք:

«Լիվերպուլն» արդեն պաշտոնապես հայտարարել է, որ Բեքերը չի կարողանա մասնակցել օգոստոսի 14-ին տեղի ունենալիք ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Չելսիի» հետ խաղին:

Ավելի վաղ Ալիսոն Բեքերը դիմել էր «Լիվերպուլի» երկրպագուներին և շնորհակալություն հայտնել աջակցության համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում