14:22  ,  10 օգոստոսի, 2019

Ալիսոնը դիմել է «Լիվերպուլի» երկրպագուներին

Անգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը Պրեմյեր լիգայի առաջին տուրի «Նորվիչի» հետ խաղում վնասվածք է ստացել ու փոխարինվել:

Հանդիպման ավարտից հետո Ալիսոնը թվիթերյան իր պաշտոնական էջում դիմել է «Լիվերպուլի» երկրպագուներին և շնորհակալություն հայտնել աջակցության համար:

«Շնորհակալ եմ ձեր հաղորդագրությունների համար: Կվերադառնամ որքան հնարավոր է շուտ և ավելի ուժեղ»,- գրել է Ալիսոնը:

26-ամյա բրազիլացի դարպասապահի վնասվածքի մասին «Լիվերպուլը» դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:

Ալիսոնը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2018 թվականին իտալական «Ռոմայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս