10:40  ,  10 օգոստոսի, 2019

Կլոպ. 60 րոպե մենք սուպերֆուտբոլ էինք խաղում

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմյեր լիգայի առաջին տուրի՝ «Նորվիչի» հետ խաղից հետո խոսել է հանդիպման ընթացքի և «Լիվերպուլի» մարզավիճակի մասին:

«60 րոպե մենք սուպերֆուտբոլ խաղացինք, իսկ հետո սկսեցինք վերահսկել գնդակը: Երկրորդ խաղակեսում կարող էինք 5-րդ, 6-րդ գոլերը խփել, սակայն պետք է արժանին մատուցենք «Նորվիչին», որն, իրոք, կարողացավ դիմադրել»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» «Նորվիչի» նկատմամբ առավելության հասավ 4:1 հաշվով:

Երկրորդ տուրում «Լիվերպուլը» օգոստոսի 17-ին կհյուրընկալվի «Սաութհեմփթոնին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում