09:38  ,  10 օգոստոսի, 2019

Գերմանիայի Գավաթ. «Բորուսիան» հաղթեց «Յուրդինգեն 05»-ին

Գերմանիայի գավաթի առաջին փուլի խաղում Դորտմունդի «Բորուսիան» մրցեց «Յուրդինգեն 05»-ի հետ: Գերմանիայի փոխչեմպիոնը խնդիրներ չունեցավ և հաղթանակի հասավ 2:0 հաշվով:

Խաղի հաշիվը 49-րդ րոպեին բացեց գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը, իսկ 70-րդ րոպեին իսպանացի հարձակվող Պակո Ալկասերը կրկնապատկեց դորտմունդցիների առավելությունը:

Գերմանիայի Գավաթ, առաջին փուլ

«Յուրդինգեն 05» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0:2

Ռոյս, 49, Ալկասեր, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով