15:23  ,  9 օգոստոսի, 2019

Արգենտինայի հավաքականը տեխնիկական պարտություն է կրել սխալ համազգեստի պատճառով

Բասկետբոլի կանանց Արգենտինայի հավաքականը Պանամերիկյան խաղերում չի կարողացել շարունակել պայքարը, հայտնում է ESPN-ն։

Կոլումբիայի հավաքականի հետ խաղին արգենտինացիները ներկայացել են սխալ համազգեստով։ Նախապես ծրագրված է եղել, որ Արգենտինայի հավաքականը պետք է լինի երկրորդ` սպիտակ համազգեստով, սակայն արգենտինացիները մրցախաղին ժամանել են կապույտ համազգեստով։

Մրցավարները 15 րոպե ժամանակ են տվել համազգեստը փոխելու համար, որից հետո տեխնիկական պարտություն են գրանցել 0։20 հաշվով։

Միջադեպից հետո Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է պաշտոնից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում