14:10  ,  9 օգոստոսի, 2019

«Մասթերս-1000»․ Խաչանովը դուրս է եկել քառորդ եզրափակիչ

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը Մոնրեալում ընթացող «Մասթերս-1000» մրցաշարի երրորդ շրջանում 6:7 (7:9), 6:5, 6:3 հաշվով հաղթանակ է տարել կանադացի  Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ և դուրս եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Խաչանովի և Օժե-Ալյասիմի մրցախաղը տևել է 2 ժամ 52 րոպե: Մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը կմրցի գերմանացի Ալեքսանդր Զվերեմի հետ:

Ավելի վաղ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել էր համաշխարհային դարսակարգման աղյուսակը, որտեղ Խաչանովը պահպանել է 8-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում