15:17  ,  9 օգոստոսի, 2019

Պույոլը «Բարսելոնայում» աշխատանքի կանցնի սեպտեմբերից

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Կարլես Պույոլը սեպտեմբերից աշխատանքի կանցնի իր նախկին ակումբում:

El Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ Պույոլը կզբաղեցնի «Բարսելոնայի» գլխավոր մենեջերի պաշտոնը և կզբաղվի ակումբի տրանսֆերային քաղաքականությամբ:

Հիշեցնենք, որ Պույոլը «Բարսելոնայում» հանդես է եկել 1999-2014 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում