12:43  ,  9 օգոստոսի, 2019

Գյունդողանը նոր պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Սիթիի» հետ (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը երկարաձգել է ակումբի հետ գործող պայմանագիրը:

«Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Գյունդողանի նոր պայմանագիրը նախատեսված է  մինչև 2023 թվականի հունիսը:

«Շատ ուրախ եմ, որ նոր պայմանագիր եմ կնքել ակումբի հետ: Ինձ դուր է գալիս խաղալ «Մանչեսթեր Սիթիի» կազմում, և ես ցանկանում եմ դեռ երկար տարիներ անցկացնել այստեղ»,- ասել է Գյունդողանը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ազգային հավաքականը ներկայացնող Գյունդողանը «Բորուսիայից» «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2016 թվականին: Անգլիայի չեմպիոնի կազմում 28-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 114 խաղի՝ դառնալով 17 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով