17:50  ,  9 օգոստոսի, 2019

Դավիդ Լուիս. Իմ կյանքում նոր փուլ է սկսվում

Լոնդոնի «Արսենալի» նորեկ Դավիդ Լուիսն անգլիական ակումբի հետ պայմանագիր ստորագրելուց հետո խոսել է «Չելսիից» հեռանալու դրդապատճառների, նաև «Արսենալում» իր նպատակների մասին:

«Ես սիրում եմ նոր մարտահրավերներ: Իմ կյանքում նոր փուլ է սկսվում: Ուրախ եմ, որ տեղափոխվել եմ «Արսենալ»: Այս թիմի խաղերին հետևել եմ դեռ մանկուց: Այժմ ցանկանում եմ օգնել ակումբին մեծ հաջողությունների հասնել:

«Չելսին» ինձ առաջարկեց տեղափոխվել այլ ակումբ, սակայն ես հրաժարվեցի: Կարծում եմ՝ շատ քիչ ֆուտբոլիստներ կհամաձայնեին նման տեղափոխության գնալ»,- «Արսենալի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ասել է բրազիլացի պաշտպանը:

Ավելի վաղ Լոնդոնի «Արսենալը» հայտարարել էր Դավիդ Լուիսի տրանսֆերի մասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում