00:58  ,  9 օգոստոսի, 2019

Ալեքս Իվոբին հեռացավ «Արսենալից»

23-ամյա նիգերիացի կիսապաշտպան Ալեքս Իվոբին Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվեց Լիվերպուլի «Էվերտոն»։ Կողմերը կնքել են հինգ տարվա պայմանագիր։ Ոչ պաշտոնական տվյալներով, տրանսֆերի արժեքը 40 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Իվոբին «Արսենալի» ակադեմիայի սան է, իսկ գլխավոր թիմում նորամուտը նշել էր 2015թ․ հոկտեմբերին, 19 տարեկանում։

Այս ամռանը «Էվերտոնը» կատարեց 7 ձեռքբերում։

Անգլիայում տրանսֆերային պատուհանը փակվեց օգոստոսի 8-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում