23:25  ,  8 օգոստոսի, 2019

Դավիդ Լուիսն՝ «Արսենալի» խաղացող

Լոնդոնի «Արսենալը» հայտարարեց Դավիդ Լուիսի տրանսֆերի մասին։ 32-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը նախորդ երեք մրցաշրջաններն անցկացրեց Լոնդոնի «Չելսիում»։

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմում Բրազիլիայի հավաքականի խաղացողը հանդես կգա 23 համար խաղաշապիկով։

Դավիդ Լուիսը խաղացել է նաեւ բրազիլական «Վիտորիա Սալվադորում», պորտուգալական «Բենֆիկայում», ֆրանսիական ՊՍԺ-ում։

Պորտուգալիայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի չեմպիոն է։ «Չելսիի» հետ դարձել է նաեւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում