20:45  ,  8 օգոստոսի, 2019

Եվրոպայի լիգա․ «Փյունիկ» - «Վուլվերհեմփթոն»․ Առաջին խաղակեսից հետո (Live, ֆոտո)

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» ռուսաստանցի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի ղեկավարությամբ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդուլ է Անգլիայի անցած առաջնությունում 7-րդ տեղը գրաված «Վուլվերհեմփթոնի» հետ։

Առաջին խաղակեսից հետո 2։0 հաշվով հաղթում է անգլիական թիմը։

29-րդ րոպեին իռլանդացի պաշտպան Մեթ Դոհերթին պորտուգալացի հարձակվող Դիոգո Ժոտայի փոխանցումից հետո բացեց հաշիվը։

42-րդ րոպեին մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսը կրկնապատկեց հաշիվը։ Գոլային փոխանցումը դարձյալ կատարեց Ժոտան։

Ընդմիջում է։

«Փյունիկ». Անդրիա Դրագոեւիչ, Անտոնիո Ստանկով, Մաքսիմ Ժեստոկով, Մարկու Կրիստի, Արմեն Մանուչարյան, Ստանիսլավ Եֆիմով, Արտյոմ Սիմոնյան, Կառլեն Մկրտչյան, Սերգեյ Շեւչուկ, Դենիս Մահմուդով, Արթուր Միրանյան:

«Վուլվերհեմփթոն» Ռուի Պատրիսիու, Մեթյու Դոհերթի, Ռայան Բենեթ, Ռաուլ Խիմենես, Վիլի Բոլի, Քոնոր Քոդի, Դիոգո Ժոտա, Ռոմեյն Սայիս, Ժոաու Մոուտինյու, Ռուբեն Վինագրե, Լենդեր Դենդոնքեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով