20:17  ,  8 օգոստոսի, 2019

Լոնդոնի «Արսենալի» 22-ամյա նորեկը

Լոնդոնի «Արսենալը» երկարաժամկետ պայմանագիր է կնքել շոտլանդացի պաշտպան Կիրան Տիրնիի հետ, հաղորդում է անգլիական ակումբի կայքը։

Բրիտանական մամուլի տվյալներով, 22-ամյա ֆուտբոլիստի համար «Արսենալը» շոտլանդական «Սելթիկին» վճարել է 30 միլիոն եվրո։ Սա ամենաթանկ տրանսֆերն է շոտլանդական ֆուտբոլի պատմության մեջ։

Տիրնին «Սելթիկի» սան է։ Թիմի կազմում անցկացրել է 170 հանդիպում, խփել է 8 գոլ, կատարել 37 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում