20:05  ,  8 օգոստոսի, 2019

Ռոմելու Լուկակուն 5 տարվա պայմանագիր կնքեց «Ինտերի» հետ (ֆոտո)

Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց Միլանի «Ինտեր»՝ կնքելով հինգ տարվա պայմանագիր, հաղորդում է իտալական ակումբի կայքը։

«Ինտերը» Լուկակուի տեղափոխության դիմաց կվճարի 65 միլիոն եվրո: «Մանչեսթեր Յունայթեդը» ևս 12 միլիոն եվրո կստանա բոնուսների տեսքով:

26-ամյա հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես էր գալիս 2017 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում