17:36  ,  8 օգոստոսի, 2019

Չեմպիոնների լիգա․ Լավագույն խաղացողների եռյակներն՝ ըստ դիրքերի

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանում ըստ դիրքերի լավագույն խաղացողներին։ Ամեն եռյակից կընտրվի լավագույնը։

Դարպասապահներ․ Ալիսոն («Լիվերպուլ»), Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»)։

Պաշտպաններ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ,  Վիրջիլ վան Դեյկ (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»), Մատեյս դե Լիգտ («Այաքս»)։

Կիսապաշտպաններ Ֆրենկի դե Յոնգ («Այաքս»), Ջորդան Հենդերսոն («Լիվերպուլ»), Կրիստիան Էրիկսեն («Տոտենհեմ»)։

Հարձակվողներ Սադիո Մանե («Լիվերպուլ»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա օգոստոսի 29-ին, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արարողության ժամանակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում