Լոնդոնի «Արսենալն» օգոստոսի 8-ին պաշտոնապես կհայտարարի երկու ֆուտբոլիստի տեղափոխության մասին, հայտնում է The Sun-ը:
Ունաի Էմերիի թիմի հետ պայմանագիր կստորագրեն Լոնդոնի «Չելսիի» կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիսն ու շոտլանդական «Սելթիկի» ձախ եզրային պաշտպան Կիրան Տիրնին:
Ֆուտբոլիստները օգոստոսի 8-ին ժամանել են «Արսենալի» մարզաբազա, որտեղ բուժզննում են անցնում լոնդոնյան ակումբի կազմում:
Սպասվում է, որ ֆուտբոլիստների տեղափոխության մասին «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա բուժզննման ավարտից հետո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում