12:46  ,  8 օգոստոսի, 2019

Հայ բռնցքամարտիկները 9 մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում (ֆոտո)

Թբիլիսիում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի 9 անդամ դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ՝ օգոստոսի 8-ին առաջնությունում հանգստի օր է, իսկ օգոստոսի 9-ին կկայանան կիսաեզրափակիչ մենամարտերը: Հայաստանի հավաքականին բռնցքամարտիկներից կիսաեզրափակիչ փուլում են 46 կգ քաշային Արման Միսկարյանը, 50 կգ քաշային Գոռ Խուդոյանը, 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանն ու 72 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը, 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը, 80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանն ու 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը:

Հայ բռնցքամարտիկները հանդես են գալիս հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Արմենակյանի գլխավորությամբ:

Image may contain: 4 people, people standing and shoes

Image may contain: 4 people, people standing and basketball court

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում