11:06  ,  8 օգոստոսի, 2019

Մեսին վերսկսել է մարզումները

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին վնասվածք ստանալուց հետո առաջին մարզումն է անցկացրել, հաղորդում է El Mundo Deportivo-ն։

32-ամյա հարձակվողը մարզվել է վերականգնողական ծրագրով։ Սպասվում է, որ արգենտինացին լիարժեք մարզում կանցկացնի, երբ «Բարսելոնան» վերադառնա ԱՄՆ-ից։

Հիշեցնենք, որ հանգստից վերադառնալուց հետո իր առաջին մարզման ընթացքում Մեսին ստացել էր աջ ոտքի մկանային վնասվածք, ինչի պատճառով թիմի հետ չի մեկնել ԱՄՆ շրջագայության։

«Բարսելոնան» օգոստոսի 8-ին տեղի ունեցած ընկերական խաղում 2։1 հաշվով առավելության է հասել իտալական «Նապոլիի» նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում