05:14  ,  8 օգոստոսի, 2019

«Բարսելոնան» հաղթեց «Նապոլիին»

Նախամրցաշրջանային հավաքի ընթացքում ԱՄՆ-ում գտնվող «Բարսելոնան» ընկերական հանդիպում անցկացրեց իտալական «Նապոլիի» հետ: Առավելության հասավ Էռնեստո Վալվերդեի թիմը՝ 2:1:

Խաղի հաշիվը հանդիպման 38-րդ րոպեին բացեց «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը: 42-րդ րոպեին ֆրանսիացի Սամուել Ումտիտին դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ 79-րդ րոպեին խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խփեց «Բարսելոնայի» հաղթական գոլը:

«Նապոլի» - «Բարսելոնա»՝ 1:2

Ումտիտի, 42, ինքնագոլ - Բուսկետս, 38, Ռակիտիչ, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում