09:46  ,  8 օգոստոսի, 2019

ԵԼ․ «Փյունիկ» - «Վուլվերհեմփթոն»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» ռուսաստանցի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի ղեկավարությամբ օգոստոսի 8-ին կընդունի Պրեմյեր լիգայի անցած առաջնությունում 7-րդ տեղը գրաված «Վուլվերհեմփթոնին»։

Բուքմեյքերները չեն կասկածում, որ կհաղթի անգլիական թիմը. հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1․20 գործակցով։ «Փյունիկի» հաղթանակը ստացել է 12․00, ոչ ոքին՝ 6․00 գործակից։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով