00:03  ,  8 օգոստոսի, 2019

«Մանչեսթեր Սիթին» ու «Յուվենտուսը» կատարեցին խաղացողների փոխանակություն

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» կատարեցին պաշտպանների փոխանակություն։ Իտալական թիմի պորտուգալացի խաղացող Ժոաու Կանսելուն 6 տարվա պայմանագիր կնքեց կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավոևած թիմի հետ։

Նույն գործարքով «Յուվենտուս» տեղափոխվեց բրազիլացի Դանիլոն, որը կնքեց հինգ տարվա պայմանագիր։

Թուրինյան ակումբը նշում է, որ Կանսելուն վաճառվել է 65 միլիոն եվրոյով, Դանիլոն ձեռք է բերվել 37 միլիոն եվրոյով։ Վճարումները կկատարվեն երեք տարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում