23:05  ,  7 օգոստոսի, 2019

Անգլիական «Վուլվերհեմփթոնի» ժամանումը Երեւան՝ «Փյունիկի» դեմ խաղին (Live, ֆոտո)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» կընդունի անգլիական Պրեմյեր լիգայում 7-րդ տեղը գրաված «Վուլվերհեմփթոնին», որը ժամանել է Հայաստան։ 

Երեւանում նախախաղային ասուլիսի փոխարեն «Վուլվերհեմփթոնի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն 2 րոպե տեւողությամբ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ՝ նշելով, որ «լավ թիմ է «Փյունիկը» եւ ակնկալում են լավ խաղ»։

Օգոստոսի 8-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում նախատեսված խաղը կմեկնարկի 20։00-ին։

Սամվել Սուքիասյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով