Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» կընդունի անգլիական Պրեմյեր լիգայում 7-րդ տեղը գրաված «Վուլվերհեմփթոնին», որը ժամանել է Հայաստան։
Երեւանում նախախաղային ասուլիսի փոխարեն «Վուլվերհեմփթոնի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն 2 րոպե տեւողությամբ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ՝ նշելով, որ «լավ թիմ է «Փյունիկը» եւ ակնկալում են լավ խաղ»։
Օգոստոսի 8-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում նախատեսված խաղը կմեկնարկի 20։00-ին։
Սամվել Սուքիասյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում