22:54  ,  7 օգոստոսի, 2019

Էդեն Ազարի առաջին գոլը «Ռեալում» հաղթական էր (ֆոտո)

Մադրիդի «Ռեալն» Ավստրիայում ընկերական հանդիպում անցկացրեց «ՌԲ Զալցբուրգի» հետ։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

19-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի փոխանցումից հետո բելգիացի ենթահարձակվող Էդեն Ազարը գրավեց դաշտի տերերի դարպասը։ 28-ամյա նորեկն առաջին գոլը խփեց Արքայական ակումբում։

Ընկերական հանդիպում

«ՌԲ Զալցբուրգ» - «Ռեալ»՝ 0։1

Էդեն Ազար, 19

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում