20:41  ,  7 օգոստոսի, 2019

Եվրոպայի լիգա․ «Փյունիկ» - «Վուլվերհեմփթոն» խաղը կլինի ուղիղ եթերում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկի» եւ անգլիական Պրեմյեր լիգայում 7-րդ տեղը գրաված «Վուլվերհեմփթոնի» միջեւ ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։

Օգոստոսի 8-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում նախատեսված խաղը կմեկնարկի 20։00-ին։

Խաղի տոմսերը վաճառվում են օգոստոսի 5-ից «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղներում (Սիմոն Վրացյան և Եղիշե Չարենց փողոցներ), նաև Golds Gym մարզասրահների ցանցի Կոմիտաս և Ամիրյան մասնաճյուղերում։

Հյուսիսային և հարավային տրիբունա՝ 500 դրամ։

Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ։

Արևմտյան տրիբունա` 2000 դրամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով