23:13  ,  6 օգոստոսի, 2019

Պարգեւ Սրբազանը, Հրաչյա Պետիկյանն ու Ալբերտ Բոյաջյանը վառեցին Համահայկական խաղերի ջահը

Ստեփանակերտում Համահայկական ամառային 7-րդ խաղերի ջահը բոցավառեցին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը, հրաձգության օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը եւ Համահայկական խաղերի համաշխարհային գործկոմի փոխնախագահ, ամերիկահայ բարերար, Խաղերի հիմնադիրներից Ալբերտ Բոյաջյանը։

Խաղերի ծրագրում ընդգրկված է 17 մարզաձեւ: Խաղարկվելու է 105 մեդալային հավաքածու: Մասնակցելու է շուրջ 5000 մարզիկ 145 քաղաքից։ Համահայկական խաղերը սպասարկելու է 406 մրցավար՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ Ղազախստանից: Գլխավոր մրցավարը սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական մրցավար Դերենիկ Գաբրիելյանն է: Խաղերի գլխավոր հովանավորը «Տաշիր Գրուպն» է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում