20:13  ,  6 օգոստոսի, 2019

«Արսենալի» նախկին ավագը տեղափոխվեց «Բորդո»

Լոնդոնի «Արսենալի» նախկին ավագ, 33-ամյա ֆրանսիացի պաշտպան Լորան Կոսյելնին տեղափոխվեց ֆրանսիական «Բորդո», հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Գործարքի մանրամասները չեն հրապարակվել։ Ոչ պաշտոնական տվյալներով, «Արսենալը» ստացել է 5 միլիոն եվրո։

«Շնորհակալ ենք Լորանին իր ներդրման համար մեր թիմում եւ մաղթում նրան լավագույնը ապագայում»,- նշվում է «Արսենալի» հաղորդագրությունում։

Կոսյելնին «Արսենալում» էր 2010 թվականից՝ դառնալով Անգլիայի եռակի գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում