19:50  ,  6 օգոստոսի, 2019

ԵԼ․ «Արարատ-Արմենիան» հաղթում է Վրաստանի չեմպիոնին (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Սաբուրթալոյին»։

Առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում է Վարդան Մինասյանի գլխավորած թիմը։

31-րդ րոպեին ռուսաստանցի պաշտպան Դմիտրի Գուզի փոխանցումից հետո աչքի ընկավ ռուսաստնացի հարձակվող Անտոն Կոբյալկոն։

Ընդմիջում է։

Եվրոպայի լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին խաղ

«Արարատ-Արմենիա» - «Սաբուրթալո»՝ 1։0 (առաջին խաղակես)

Անտոն Կոբյալկո, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով