10:17  ,  6 օգոստոսի, 2019

ՊՍԺ-ն «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկել է ձեռք բերել Նեյմարին

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակը դեռևս հանգուցալուծում չի ստանում: 

Իսպանական Sport-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ի ղեկավարությունն առաջարկել է «Մանչեսթեր Յունայթեդին» 180 միլիոն եվրոյով ձեռք բերել Նեյմարի տրանսֆերը, սակայն Ուլե-Գունար Սուլշերի թիմը հրաժարվել է բանակցություններից:

Ֆրանսիական ակումբում հույս ունեն Նեյմարի տեղափոխության հարցը լուծել մինչեւ Ֆրանսիայի առաջնության մեկնարկը: 27-ամյա հարձակվողը ցանկանում է տեղափոխվել միայն իր նախկին ակումբ՝ «Բարսելոնա», սակայն ՊՍԺ-ն հրաժարվում է բանակցել Իսպանիայի չեմպիոնի հետ:

Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը: Ֆրանսիական ակումբը բրազիլացի հարձակվողի տեղափոխության դիմաց վճարել է 222 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս