09:14  ,  6 օգոստոսի, 2019

Վերտոնգեն. Երջանիկ եմ «Տոտենհեմում»

Անգլիական «Տոտենհեմի» և Բելգիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Յան Վերտոնգենը ցանկություն է հայտնել մարզական կարիերան շարունակել իր ներկայիս ակումբում, չնայած այն հանգամանքին, որ «Տոտենհեմի» հետ պայմանագիրը լրանում է հաջորդ տարի:

«Պայմանագրի ավարտին 1 տարի է մնացել, և բնական է, որ մարդիկ սկսում են հարցեր տալ: Այնուամենայնիվ, ես երջանիկ եմ «Տոտենհեմում», քանի որ զգում եմ երկրպագուների և մարզիչի աջակցությունը: Չեմ կարող ասել, թե ինչ կլինի հետագայում»,- 32-ամյա պաշտպանի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Վերտոնգենը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2012 թվականից: Ակումբի կազմում նա մասնակցել է 209 հանդիպման և խփել 5 գոլ: Բելգիացի պաշտպանը «Տոտենհեմ» է տեղափոխվել հոլանդական «Այաքսից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով