00:31  ,  6 օգոստոսի, 2019

Մեսին դիմել է ակումբի երկրպագուներին

Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին, որը վնասվածք է ստացել հանգստից վերադառնալուց հետո իր առաջին մարզման ընթացքում, դիմել է երկրպագուներին:

«Ցանկանում էի սկսել աշխատանքը թիմում, սակայն մարզման ընթացքում տհաճ միջադեպ տեղի ունեցավ։ Ստիպված կլինեմ որոշ ժամանակով բացակայել։ Ստացել եմ բոլորիդ հաղորդագրությունները, դրանք ցույց են տալիս ձեր սերն իմ հանդեպ։ Գրկում եմ բոլորիդ»,- facebook-յան իր էջում գրել է արգենտինացի հարձակվողը։

Հիշեցնենք, որ Բարսելոնան ԱՄՆ շրջագայության է մեկնել առանց Մեսիի։ 32-ամյա հարձակվողն օգոստոսի 5-ին կայացած մարզման ընթացքում մկանային վնասվածք է ստացել։ Կատալոնական ակումբն ԱՄՆ-ում օգոստոսի 8-ին և 11-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի իտալական «Նապոլիի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում