23:24  ,  5 օգոստոսի, 2019

Էրերա. ՊՍԺ-ում խաղում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները

Ֆրանսիական ՊՍԺ-ի նորեկ Անդեր Էրերան France Football-ին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչու է որոշել տեղափոխվել հենց ՊՍԺ:

«ՊՍԺ-ն հրաշալի նախագիծ առաջարկեց ինձ: Մի քանի անգամ զրուցեցի Թոմաս Տուխելի հետ, որը համոզեց ինձ տեղափոխվել: Այս ակումբն, իրոք, ֆանտաստիկ է: Այստեղ հանդես են գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստները»,- ասել է 29-ամյա կիսապաշտպանը:

Հիշեցնենք, որ Էրերան ՊՍԺ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից», որի կազմում 132 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում